Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը (ՈԴՀՌ) հայտարարում է ամենամյա, արդեն հինգերորդ քայլարշավի` «Քայլարշավ հանուն կյանքի փրկության – 2010»-ի մեկնարկի մասին, որ տեղի կունենա շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին« Գլենդելում (Կալիֆոռնիա):
Քայլարշավը կսկսվի Գլենդել Մեմորիալ հոսպիտալից (Glendale Memorial Hospital)-ից և կավարտվի Վերդուգո այգում, որտեղ կանցկացվի համայնքային փառատոն. կմատուցվեն կերակուրներ, կհնչի կենդանի երաժշտություն, տեղի կունենան նաև այլ հանդիսություններ հայտնի երգիչների և խմբերի մասնակցությամբ:
Առավել մանրամասն տեղեկությունների համար պետք է զանգահարել 323 663 3609 հեռախոսահամարով կամ այցելել www.abmdr.am կայք: