Thursday, 28 03 2024
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է

Սերժ Սարգսյանի հերթական անակնկալը

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո իրարամերժ տեղեկություններ են հրապարակվում նոր գլխավոր դատախազի թեկնածության շուրջ, որին Սերժ Սարգսյանը պետք է ներկայացնի ԱԺ, իսկ ԱԺ-ն էլ փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրի 6 տարով կամ չընտրի: Ի դեպ, այս առումով հետաքրքրական է, թե ինչպես սկանդալային ստացվեց նախկին գլխավոր դատախազի, այսինքն՝ Գևորգ Կոստանյանի ընտրությունը: Նրան դեմ էր քվեարկել ընդամենը 3 պատգամավոր, այն դեպքում, երբ, այսպես ասած, ընդդիմադիր պատգամավորների թիվը ԱԺ-ում նույնիսկ երեք տասնյակից ավելի էր, եթե հաշվի առնենք ընդդիմության քողի տակ հանդես եկող և ոչիշխանական բևեռը գլխավորող ԲՀԿ-ին: Նույնիսկ միայն ՀԱԿ խմբակցությունն ուներ 7 պատգամավոր:

Սկանդալը բռնկվեց հենց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քայլից, որը նկարահանել էր իր քվեաթերթիկը՝ ցույց տալով, որ ինքը դեմ է քվեարկել: Հետո ընդդիմադիրներից շատերը նրան հակադարձելու համար մեղադրում էին սադրանքի և իշխանության պատվերով աղմուկ բարձրացնելու համար, այդ ժամանակ «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում ձևավորված ընդդիմությանը վարկաբեկելու համար:

Կլինե՞ն նման պատմություններ նոր գլխավոր դատախազի ընտրության հարցում թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Սակայն դեռ պարզ չէ նույնիսկ, թե ով է լինելու նոր դատախազի թեկնածուն:

Սա իհարկե բնորոշ է Սերժ Սարգսյանին, հատկապես այժմ, երբ նա շատ մոտեցել է իշխանության վերաձևավորման եզրագծին: Չունենալով կայուն իշխանական հենարան՝ Սերժ Սարգսյանը զգալիորեն գաղտնի է պահում իր կադրային որոշումները՝ այդպիսով անակնկալ մատուցելով ոչ միայն հասարակությանը, այլև անակնկալի բերելով հենց իշխանությանը: Նման վառ օրինակ էր ԱԱԾ պետի նշանակումը: Սերժ Սարգսյանը կարևոր այդ համակարգում պետ նշանակեց բոլորի համար անսպասելի թեկնածուի՝ իր օգնական Գեորգի Կուտոյանին, որը ընդհանրապես «խորթ» էր այդ համակարգին: Սակայն ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը առաջնորդվում էր իր համար վստահելիության չափանիշով: Դատախազությունն էլ հանդիսանում է կարևոր օղակ՝ այն իմաստով, որ Սերժ Սարգսյանի համար այսօր իրավապահ համակարգն է քիչ թե շատ կայուն հենարանը իշխանության մեջ, նաև նոր իշխանություն ձևավորելու քիչ թե շատ արդյունավետ ու կենսունակ գործիքը:

Այս առումով, եթե զուտ զվարճանքի համար հետաքրքիր է հարցը, թե կկրկնվի՞ արդյոք Կոստանյանի քվեարկության տեսարանը, ապա ներքին զարգացումների տրամաբանության տեսանկյունից հետաքրքրական է, թե արդյոք Սերժ Սարգսյանը նոր գլխավոր դատախազի հարցում կգործի՞ նույն ոճով, ինչպես օրինակ ԱԱԾ նոր պետի նշանակման հարցում: Կլինի լիովին նոր մա՞րդ, որը միաժամանակ լիովին վստահելի է Սարգսյանի համար, թե՞ նոր գլխավոր դատախազը այդուհանդերձ կլինի համակարգից, ինչը, այսպես թե այնպես, առաջ է բերելու Սարգսյանի համար վստահելիության որոշակի պակաս աստիճան, քանի որ գործող համակարգի մեջ եղած անձը անկասկած նվազագույն որևէ աստիճանով միահյուսված է լինելու տարբեր շերտավորումների՝ դրանից բխող որոշակի հետևանքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում