Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 26-ին մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը «հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Պաշտպան Դավիթ Գյուրջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ամենը ոչ թե իրավական, այլ քաղաքական տիրույթում է և որևէ հիմք չկա, որ Արթուր Սարգսյանը օժանդակել է «Սասնա ծռեր»- ին:
Հարցին՝արդյո՞ք սնունդ հասցնելը կարող է որակվել որպես օժանդակություն, պաշտպանը նշեց, որ այդ դեպքում շտապ օգնության բժիշկներին ևս կարող են մեղադրել օժանդակության մեջ:
Պաշտպանը նշեց, որ դիմելու են Վճռաբեկ դատարան, սակայն հույսեր չեն կապում Վճռաբեկ Դատարանի որոշման հետ, ամենայն հավանականությամ հետագայում կդիմեն ՄԻԵԴ:
Մանրամասները՝ տեսանյութում: