Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Թուրքիան փորձում է կանխել միասնական Քուրդիստանի ձևավորումը. Եվգենի Սատանովսկի

Թուրքական զորքերը Սիրիայում կռվում են քրդերի դեմ: Թուրքիայի նպատակն է կանխել միասնական Քուրդիստան պետության ձևավորումը, որ մեծ սպառնալիք է Թուրքիայի համար: Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ, արևելագետ Եվգենի Սատանովսկին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց թուրքական զորքերի ներխուժումը Սիրիայի տարածք, մասնավորապես՝ Ջերաբլուսի շրջան:

Արևելագետը չի կարծում, թե թուրքերը համաձայնեցրել են իրենց գործողությունները Վաշինգտոնի, Մոսկվայի կամ որևէ այլ արտաքին խաղացողի հետ. «Թուրքիան միշտ գործում է ինքնուրույն: Թուրքիան գործում է թուրքական, ոչ թե ամերիկյան քաղաքականության շրջանակներում»:

Մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը թուրք-սիրիական սահմանին ստեղծված իրավիճակի մասին՝ Սատանովսկին նշեց, որ դրանից կարելի է եզրակացնել, որ «Ռուսաստանը ոչինչ որևէ մեկի հետ չի համաձայնեցրել»:

– Պարոն Սատանովսկի, ինչո՞ւ, Ձեր կարծիքով, Թուրքիան որոշեց զորքեր մտցնել Սիրիայի տարածք: Ո՞ւմ դեմ են իրականում կռվում թուրքերը:

– Թուրքիան փորձում է կանխել միասնական Քուրդիստանի ձևավորումը, և դա գործոն է թուրքական քաղաքականության համար: Սիրիական Քուրդիստանը՝ թուրքական Քուրդիստանի հետ միասին, ծայրաստիճան վտանգավոր է Թուրքիայի, և Թուրքիան պատրաստ է ռազմական ներխուժման գնալ այդ սպառնալիքը չեզոքացնելու համար:

– Բայց Թուրքիան հայտարարեց, որ իրենց ռազմական գործողություններն ուղղված են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

– Իրականում դա «Իսլամական պետության» դեմ չէ: ԴԱԻՇ-ը կամ «Իսլամական պետությունը» տվյալ դեպքում պատրվակ էր, որպեսզի թուրքերը տանկեր, հատուկ ջոկատայիններ մտցնեն Ջերաբլուս, բայց իրականում նրանք հարվածում են քրդերին:

– Իսկ ի՞նչ դիրքորոշում ունեն արտաքին ուժերը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Իրանը և այլն: Ձեր կարծիքով՝ Թուրքիան համաձայնեցրե՞լ է իր գործողությունները այս երկրների հետ, թե՞ ոչ:

Թուրքիան որևէ մեկի հետ չի համաձայնեցնում իր գործողությունները, չի համաձայնեցրել և չի համաձայնեցնելու, Թուրքիան միշտ գործում է ինքնուրույն:

– Բայց ամերիկացիներն, օրինակ, որևէ դատապարտող հայտարարություն չարեցին:

Իսկ ինչո՞ւ պիտի ամերիկացիները դատապարտող հայտարարություն անեն ՆԱՏՕ-ում առանցքային դեր խաղացող երկրի հանդեպ: Ամերիկացիները երբեք չեն դատապարտել իրենց դե ֆակտո կամ դե յուրե դաշնակիցներին: Այդպիսի բան երբեք չի եղել և դժվար էլ երբևէ լինի:

– Բայց չէ՞ որ քրդերը համարվում են Միացյալ Նահանգների դաշնակիցները: Հիմա ամերիկացիները փաստացի աջակցում են Թուրքիայի գործողություններին ընդդեմ քրդերի: Ինչպե՞ս կարելի է սա հասկանալ:

– Ոչ մի կերպ: Թուրքիան գործում է թուրքական, ոչ թե ամերիկյան քաղաքականության շրջանակներում: Այդպես եղել է, կա և կլինի: Այստեղ նորություն չկա:

– Իսկ ի՞նչ կարող եք ասել Ռուսաստանի դիրքորոշման մասին:

Ես որևէ բան չեմ կարող ասել Ռուսաստանի դիրքորոշման մասին: Ռուսաստանը խորը մտահոգություն է հայտնել Ջերաբլուսում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, արտահայտել է իր դիրքորոշումը պաշտոնապես՝ ԱԳՆ-ի միջոցով, և դա արդեն խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ոչինչ չի համաձայնեցրել որևէ մեկի հետ և չի պատրաստվում համաձայնեցնել: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է:

– Այնուամենայնիվ, այդ հայտարարությունը բավական զգուշավոր էր, համաձայն չե՞ք:

– Հայտարարությունը պաշտոնական է, ոչ թե զգուշավոր կամ անզգույշ: Արտաքին գործերի նախարարությունը զգուշավոր կամ անզգույշ հայտարարություններ չի անում: Զգույշ պիտի լինի միայն աղջիկը ամուսնական առաջին գիշերը: Արտաքին գործերի նախարարությունը զգուշավորություն չի ցուցաբերում, ԱԳՆ-ն ունի իր բանաձևերը, որոնք նա կիրառում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում