Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 26-ին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Ստամբուլում Բոսֆորի նեղուցի վրայով անցնող երրորդ կամրջի բացման արարողակարգին։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի մամլո ծառայությունը։ Այդ արարողությունը կատարելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Միջոցառմանը մասնակցելու համար հրավերներ են առաքվել տարբեր երկրների պաշտոնյաների։
Վրաստանից մասնակցելու է առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին։ Բոսֆորի նեղուցի վրայով անցնող կամուրջը ստացել է օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի անունը։ Նրա լայնությունը կազմում է 59 մետր, իսկ երկարությունը՝ 1408 մետր։