Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը ընկերության ղեկավար մարմինների հետ Թուրքիայում է գտնվել օգոստոսի 23-24-ին։
Այցի ժամանակ Աբդուլաևը Անկարայում մասնակցել է TANAP («Անդրանատոլիական» խողովակաշար) կոնսորցիումի նիստին, որում քննարկվել են ընթացիկ տարվա առաջին կեսում գործունեության արդյունքներն ու նախագծի շուրջ առաջիկա առաջադրանքները։
Ընդգծվել է, որ TANAP գազատարի կառուցումն ընթանում է գրաֆիկի համաձայն։ Աբդուլաևն ավելի ուշ հանդիպել է նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի հետ։
Վերջինս գոհունակություն է հայտնել Թուրքիայում SOCAR-ի նախագծերի շրջանակներում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպիսիք են TANAP-ը, STAR-ը, Petkim-ն ու Petlim-ը։