Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կքննարկեն երկու երկրների փորձագետների բանակցությունների արդյունքները, ինչը տեղի է ունեցել Ժնևում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
«Նախարարները այդ թվում կքննարկեն ռազմական փորձագետների Սիրիայի իրավիճակի, նաև Հալեպի կայունացման վերաբերյալ բանակցությունների արդյունքները, ինչպես նաև ռազմական գծով Սիրիայում հնարավոր համագործակցությունը»,- ասել է նա:
Նրա խոսքերով` օգոստոսի 25-ին ռուսական և ամերիկյան ռազմական փորձագետներն անցկացրել են եռօրյա բանակցություններ: