Թուքիայի զինվորականները գնդակոծել են քուրդ մարտիկներին Ջարաբլուսից հարավ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով թուրքական անվտանգության ծառայության աղբյուրին:
CNN Turk-ը հայտնում է, որ գնդակոծումը տեղի է ունեցել Մանբիջի կողքին` Ազգային ինքնապաշտպանության ջոկատի (YPG) մարտիկների կողմից վերահսկվող տարածքում, այն բանից հետո, երբ նրանք չեն լսել թուրք զինվորականների նախազգուշացումները և չեն լքել դիրքերը:
Ջարաբլուսը գտնվում է Մանբիջից 40 կմ հյուսիս: