Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան պարեկանավը նախազգուշական կրակոցներ է արել ջրում, երբ իրեն մոտեցել են իրանական մոտորանավակները։
Միջադեպը գրանցվել է նախօրեին, Պարսից ծոցի հյուսիսային հատվածում։ Իրանական մոտորանավակները 200 մետր հեռավորության վրա մոտեցել են ամերիկյան երկու և քուվեյթյան մեկ նավի։
Ամերիկյան նավը փորձել է ռադիոկապ հաստատել, ազդանշանային հրթիռներ արձակել, սակայն տեսնելով, որ այդ ամենն անցնում է ապարդյուն՝ վերջիվերջո նախազգուշական երեք կրակոց է իրականացրել ջրում։