Սիրիայի կառավարական բանակի հրամանատարությունը և աշխարհազորայինների դաշտային հարմանատարները համաձայնության են հասել խաղաղ բանկիչների և չափավոր ընդդիմության ջոկատների Դարայայից տարհանելու համար (Դամասկոսի մերձքաղաք), հատնում է BBC-ն:
Ինչպես հաղորդվում է, զինյալները քաղաքը կլքեն զենքով: Քաղաքացիական բնակչությունը կուղարկվի փախստականների ճամբար:
Դարայան գտնվում է կառավարական զորքերի պաշարման մեջ 2012 թվականից: Գտնվելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նստավայրից 7 կմ հեռավորության վրա, այն մշտապես ենթարկվել է գնդակոծումների և ռմբակոծությունների: