Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու վերաբերյալ:
31-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է ակումբակցին` Գարեթ Բեյլին և «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանին:
«Բեյլն ու Գրիզմանը ևս արժանի էին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ոչ պակաս, քան ես: Գրիզման, ներող եղիր: Պարզապես դու պարտվել ես երկու եզրափակիչում: Բայց գերազանց խաղացող ես և անհավանական մրցաշրջան ես անցկացրել»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: