Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանի խոսքերը, որը հանդիմանել էր Մոսկվային՝ Համադանի բազայի մասին տվյալներ հրապարակելու համար։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ուշադրություն է դարձնում իրանական կողմի միայն պաշտոնական հայտարարությունների վրա. «Ո՞վ է դա հայտարարել։ Ինչպիսի՞ հայտարարություն է արվել։
Եկեք խոսենք նրա մասին, թե արդյոք դա պաշտոնական հայտարարությո՞ւն էր, որն արտացոլում էր երկրի ընդհանուր տեսակետը։ Ինձ թվում է, որ պետք է սկսել դրանից։
Մենք բոլոր մակարդակով շփումներ ենք պահպանում Իրանի պաշտոնատար անձանց հետ, իսկ առանձին քաղաքական գործիչների հայտարարությունների հարցում առաջին հերթին պետք է հասկանալ, թե արդյոք այն արտացոլում է երկրի պաշտոնական տեսակետը»։