Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը օգոստոսի 31-ին կայանալիք Հայաստանի հետ ընկերական և սեպտեմբերի 4-ին Հյուսիսային Իռլանդիայի դեմ ԱԱ-2018-ի ընտրական փուլի խաղերին:
Չեխիայի հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Յարոսլավ Դրոբնի, Թոմաշ Կուբեկ, Թոմաշ Վացլիկ
Պաշտպաններ. Թեոդոր Գեբրե Սելասիե, Պավել Կադերաբեկ, Միխալ Կադլեց, Թոմաշ Կալաշ, Դանեիլ Պուդիլ, Յան Սիկորա, Ֆիլիպ Նովակ, Լուկաշ Պոկորնի, Մարեկ Սուխի
Կիսապաշտպաններ. Վլադիմիր Դարիդա, Մարտին Ֆրիդեկ, Յան Կոպից, Լադիսլավ Կրեյցի, Դավիդ Պավելկա, Յիրի Սկալակ, Յոզեֆ Շուրալ, Բորեկ Դոչկալ, Յակուբ Ռադա
Հարձակվողներ. Վացլավ Կադլեց, Թոմաշ Նեցիդ, Միլան Շկոդա, Մատեյ Վիդրա: