Հայաստանի և Ռուսաստանի միջև զորախումբ ստեղծելու համաձայնագիրն ի՞նչ է տալու. հանրության և փորձագետների մոտ այս լուրը դժգոհություններ առաջացրեց. այս հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Ես զարմանում եմ, որ դա մեծ բացթողում են համարում, ամբողջ աշխարհը մեկը մյուսի հետ համագործակցության մեջ է, այդպիսի համագործակցության մեջ է ՆԱՏՕ-ն, այլ կառույցներ էլ կան: Ես չեմ կարծում, որ դա Հայաստանի համար նպաստավոր չէ»:
ԱԺ նախագահի խոսքով՝ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Անդրադառնալով դիտարկմանը, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներ կան, օրինակ փուլային, լավրովյան տարբերակը, Գ. Սահակյանը նշեց. «Որևէ տարբերակ այս պահին չկա և չէր էլ կարող լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում: