Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել:
31-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է իր ակումբակից Գարեթ Բեյլին և «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանին:
Մրցանակաբաշխությունը կայացել է Մոնակոյում, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վիճակահանության ավարտից հետո: