ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքանիշների գրանցման բյուրոն հրապարակել է Apple ընկերության կողմից արտոնագրի գրանցման հայտը, որը կօգնի բացահայտել գողերին: Այդ մասին հայտնում է Macdigger-ը:
Ընկերությունում հաստատում են, որ iPhone-ը և iPad-ը կպահպանեն տեղեկատվությունը այն օգտատերերի մասին, որոնք փորձում են չարտոնված մուտք ստանալ սարքերին:
Ներկա պահին Find My iPhone ծառայությունը պարզապես օգնում է հեռակա կերպով արգելափակել սարքը, պաշտպանել նրա գաղտնաբառերը, հետևել նրա գեոլոկացիային և հաղորդել ձայնային ազդանշաններ: Հետագայում ընկերությունը պլանավորում է սարքի գողացման դեպքում հանցագործի մասին տվյալների հավաքման հնարավորություն ներկայացնել: Այդպիսով, iPhone-ի տերը կարող է ստանալ գողի մատնահետքերը, նրա լուսանկարը, շրջապատող ձայների գրանցումը և նույնիսկ չափել օդի ճնշումը: