Thursday, 28 03 2024
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

«ՀՀԿ-ն ինձանից վախենում է. ամեն գյումրեցու 100 դոլար էլ տային, մեկ է Վարդան Ղուկասյանը կհաղթեր»

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական «թեկնածուաշատ» լինել։ Քաղաքապետի պաշտոնի համար արդեն իսկ 5 հավակնորդ կա։ Ինչպես հայտնի է ՀՀԿ-ն որոշում կայացրեց սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Մինչդեռ, դեռ վերջին պահին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հույս ուներ, որ հարազատ կուսակցությունը կանգ կառնի հենց իր թեկնածության վրա, ինչը տեղի չունեցավ։ Նրա նեղացածությունը ՀՀԿ-ից այնքան շատ է, որ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանը որոշել է սատարել «Հայկական վերածնունդ» կուսակցության, նույն ինքը ՕԵԿ-ի թեկնածուին՝ Հովհաննես Մարգարյանին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ի թեկնածու, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ևս վայելում է նախկին կրիմինալ քաղաքապետի հովանավորությունը, սակայն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ վերջին 6-7 տարվա մեջ ինքը բացարձակ որևէ շփում չի ունեցել Ղուկասյանի հետ, թեև տարիներ առաջ մտերիմ է եղել նրա հետ։ «Առաջին լրատվական»-ը փորձեց Վարդան Ղուկասյանից պարզել, թե ինչ դերակատարություն ունի այս ընտրություններում և սատարելո՞ւ է որևէ թեկնածուի, թե ոչ։

– Գիտեք ինչ կա, եթե էդքան ուզում էիք, որ նորմալ ընտրություններ լինեին, չբռնեիք Սահմանադրություն փոխեիք ու փակեիք էն մարդկանց ճանապարհը, ովքեր չեն ուզում կուսակցական լինել, բայց ուզում են քաղաքապետ դառնալ։ Վախենում էի՞ք։ Ինչի մարդու իրավունքների ոտնահարում արեցիք։ Մարդու իրավունքների ոտնահարում է, երբ մարդը չի ուզում կուսակցական լինել, բայց ուզում է իր քաղաքին և իր երկրին պիտանի լինել, բայց չեն թողնում։ Եվ եթե ինքն առաջադրի իր թեկնածությունը, և եթե բոլոր կուսակցությունները հավաքվեն իրար հետ, էդ տղեն կարա բոլորին հաղթի։ Ինչի՞ փակեցին իրա ճանապարհը։ Մարդը ուղղակի չէր ուզում կուսակցական դառնար։ Բա սենց ճշմարտություն կա՞ աշխարհում։

Դուք դա ձեր մասին ե՞ք խոսում, պարոն Ղուկասյան։ Ով թույլ չտվեց, որ առաջադրվեիք։ Ինչո՞ւ չառաջադրվեցիք։ ։

– Չառաջադրվեցի, որովհետև ես կուսակցական չեմ։ Ոչ էլ ուզում եմ մի կուսակցության գերին լինեմ։

Իսկ ՀՀԿ-ն ինչու չառաջադրեց ձեր թեկնածությունը։ Ինչո՞ւ նախընտրեց Սամվել Բալասանյանին։

– Որովհետև ինձանից վախենում են։ Ես պահանջում եմ, որ Գյումրին սարքեն։ Պահանջում եմ, որ Գյումրու գումարներով Երևանը չկառուցեն։ Պահանջում եմ, որ Գյումրու հասանելիքը տան։ Որովհետև ես ասում եմ, որ Գյումրիում ոչ թե 1500 անօթևան է, այլ 5700։ Դրա համար չառաջադրեց, որովհետև, երբ ես գալիս եմ ճանապարհին խփում եմ չորս հոգի մահանում է։ Այ դրա համար չառաջադրեց։

Իսկ դուք որևէ թեկնածուի սատարելո՞ւ եք այս ընտրություններին։

– Ճիշտն ասած ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քանի որ այսօր քաղաքականությունը այլասերվել է Հայաստանում։ Ցավում եմ, որ այդպես եղավ։ «Կռուգոմ բեգոմ» սաղիցդ զզվում եմ, քաղաքականությունից էլ։ Թողեք ապրեմ։ Եթե չէիք ուզում, էդ այլանդակությունը չանեիք, Սահմանադրություն չփոխեիք, քաղաքականությունը հանեիք թողնեիք առաջադրվեի, ամբողջ կուսակցությունները իրար հետ հավաքվեին, պետությունն էլ գար ամեն գյումրեցու 100 դոլար էր տար, Վարդան Ղուկասյանը կհաղթեր։ Բայց եթե հակառակն եք արել, հեռացեք ինձանից։ Հետո ինձ համար կարևոր չէ պաշտոնը։ Դա ինձ պետք չի, որ փող աշխատեմ։ Պաշտոնն ինձ համար նրա համար է պետք, որ ես ծառայեմ, կյանք տամ քաղաքին, որ իմ աշխատանքի շնորհիվ 17 հազար բնակարան կառուցվի ու Հայաստանի բոլոր քաղաքները միասին վերցրած այնքան շինարարություն չանեն, որքան Գյումրին։ Դա ես եմ։ Որ էնպիսի քաղաք սարքեմ, որտեղ քաղաքապետը քայլի, եպիսկոպոսից ավել գան ձեռքը համբուրեն։ Բայց դուք ամեն ինչ ծիծաղի առարկա եք սարքել։ Դուք բարեպաշտին սարքում եք պոռնիկ, իսկ պոռնիկին՝ բարեպաշտ։ Հաջողություն։ Ինձ հանգիստ թողեք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում