Գերմանիան դիտարկում է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից իր զինված ուժերի դուրս բերման հնարավորությունը, հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրին:
Այդ բանին պնդում են Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Առանց նրանց աջակցության բունդեսթագը չի կարող երկարացնել գերմանացի զինվորների ներգրավման մանդատը, որը վերջանում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին:
Der Spiegel-ի տեղեկատվությամբ՝ Գերմանիայի իշխանությունները ուսումնասիրում են Հորդանանում կամ Կիպրոսում ռազմաբազաների օգտագործման հնարավորությունները: Սակայն տեղափոխման պատճառով հարկ կլինի նվազագույնը 2 ամսով ընդհատել ԴԱԻՇ-ի դեմ գործողությունները:
«Զինվորականների համար դուրս գալը կդառնա մղձավանջ: Գերմանացիները փաստորեն կկտրվեն ամերիկացիներից, որոնք ղեկավարում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիան»,- ասված է հոդվածում: