Թուրքիայի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը, որը Մոսկվայի նպատակն է, պետք է հաշվի առնի փոխադարձ հետաքրքրությունները և իրերի իրական դրությունը, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է RIA Novosti-ն:
Պատասխանելով Մոսկվայի և Անկարայի միջև լիարժեք հարաբերությունների վերականգնման ժամկետների մասին հարցին, դիվանագետը նշել է, որ «հարցը այնքան էլ չպետք է հենվի ժամանակի վրա»:
«Քանզի ոչ ոք ժամանակը չի դնում գլխավոր գործոնի տեղ: Ժամանակը շատ կարևոր է այն բանի համար, որ պահը բաց չթողնվի: Սակայն այստեղ հարկ է սկսել ոչ թե ժամանակից, այլ այն բանից, որ այդ վերականգնումը լինի լիարժեք՝ հաշվի առնելով և փոխադարձ հետաքրքրությունները, և իրական իրավիճակը, և այն չհարմարեցվի որևէ շուկայական պայմանների, և դա իսկապես լինի լիարժեք և թույլ տա մեզ կառուցողական լուծելու նույնիսկ ամենադժվար խնդիրները: Ահա հենց այդպիսի վերականգնման ենք մենք նպատակադրված»,- ասել է Զախարովան: