Ռուսական բանակում օգոստոսի 25-ին հայտարարված մարտական պատրաստության ստուգման պատճառով Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչի հրամանով շտապ կանչվել են զինված ուժերի օպերատիվ հրամանատարության, ռազմական հակահետախուզության և ռազմական հետախուզության ղեկավարները, հայտնել է Polskie Radio-ն:
Նշվում է, որ ՌԴ ՊՆ-ում ռուսական զինավարժությունների հետ կապված հանդիպման ժամանակ կանչվել է ռազմական կցորդ: