Google ընկերությունը կցածրացնի այն կայքերի որոնման արդյունքները, որոնք բջջային սարքերում օգտագործում են շարժական և միջտողային գովազդ, հայտնում է The Verge-ը:
Ալգորիթմը կաշխատի այնպես, որ այդ միջոցառումը չազդի եզակի բովանդակությամբ կայքերի վրա: Սակայն, եթե լինի 2 կայք մոտավորապես նույն տեղեկատվությամբ, ապա շարժական և միջտողային գովազդ օգտագործողի որոնման արդյունքները կնվազեն:
Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն առաջիկայում: Ընդ որում, «խելամիտ» գովազդային «բաներները» առաջվա պես թույլատրելի կլինեն: