Բրիթնի Սփիրսը Հավայան կղզիներում հանգստի ժամանակ օվկիանոսում լողալիս հազիվ է փրկվել զոհվելուց: Վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ նա պատմել է, որ օվկիանոսում լողալիս խուճապ է զգացել, հայտնում է gogetnews.info-ն:
Ուշադրություն չդարձնելով ալիքների վրա` Բրիթնին ջուրն է մտել և անմիջապես հասկացել է, որ հոսանքը իրեն ներքև է քաշում: Իսկ երբ նրան ծածկել է հսկայական ալիքը, հարկ է եղել մեծ ջանքեր գործադրել այն հաղթահարելու համար:
Նրան հատկապես անհասկանալի է եղել թիկնապահների վարքը, որոնք նույնիսկ չեն նկատել, որ նրա հետ ինչ-որ բան է պատահել: Սակայն երգչուհին ինքնուրույն դուրս է եկել ջրից: