Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատողները փորձ են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ տարեց մարդկանց ներքին վիճակն ավելի լավ է, քան երիտասարդներինը, հայտնում է gogetnews.info-ն:
Հետազոտությանը մասնակցել են տարբեր տարիքի մի քանի հարյուր մարդ: Հարցման արդյունքում պարզվել է, որ տարիքով մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, քան երիտասարդները:
Հետաքրքիր է, որ 20-30 տարեկան մարդիկ ավելի հաճախ են բողոքել ընկճախտից և կյանքի անբավարարվածությունից: Սակայն ավենավատ ցուցանիշներ նրանք ունեցել են 45-55 տարեկանում:
Գիտնականների կարծիքով` հոգեկան առողջությունը տարեցների մոտ բարելավվում է այն բանի հետևանքով, որ տարիքի հետ փոխվում է վերաբերմունքը կյանքի հուզիչ իրավիճակների նկատմամբ, ինչպես նաև սովորություն է ձևավորվում սթրեսային իրավիճակներից դուրս գալու համար: