«Վերջին օրերին մեր երկիրը գտնվում է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այսօր և վաղը հանրապետության հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում Գեղարքունիքում սպասվում են անձրևներ և քամու ուժգնացում: Այսօր և վաղը երեկոյան կարճատև անձևի հավանականություն կա նաև մայրաքաղաքի առանձին հատվածներում՝ չնայած ջերմային բարձր ֆոնին: Սակայն վաղը տաք օդային հոսանքներն ավելի են ակտիվանալու, և օգոստոսի 26-27-ը օդի ջերմաստիճանը բարձրանում է ևս երկու աստիճանով, օգոստոսի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը Երևանում կլինի 38 աստիճան: Օգոստոսի 28-ից հետո երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ», այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևությաբանության կենտրոնի պետի տեղակալԳագիկ Սուրենյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: