«Բարսելոնա»-ի նորեկ Անդրե Գոմեշն իր կարծիքն է հայտնել ակումբակից Լիոնել Մեսսիի և Պորտուգալիայի հավաքականի խաղընկեր Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Մեսսիին հեշտ չէ կանգնեցնել: Նա շատ գոլեր է խփել «Վալենսիա»-ի դարպասը: Բայց այժմ կարող եմ խաղալ Մեսսիի հետ, ոչ թե նրա դեմ:
Ինչ-որ չափով բախտս բերել է, քանի որ հավաքականում կարող եմ խաղալ Ռոնալդուի, իսկ ակումբում Մեսսիի հետ: Նրանցից յուրաքանչյուրից շատ բան ունեմ սովորելու»,-AS-ը մեջբերում է Գոմեշի խոսքերը: