Օգոստոսի 25-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիին: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է ԵԽԽՎ դերակատարությունը՝ որպես համաեվրոպական նշանակության հարցեր քննարկելու ժողովրդավարական կարևոր հարթակի, ինչն իր լուրջ ներդրումն ունի անդամ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և մարդու իրավունքների ամրապնդման գործում։
ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, վերջինիս մաղթել է արդյունավետ աշխատանք, որն ուղղված է լինելու նաև խորհրդարանական համագործակցության զարգացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են ԵԽԽՎ օրակարգային հարցերին և համաեվրոպական մարտահրավերներին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին միջազգային հարաբերությունների արդի խնդիրների շուրջ։