Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեհը կմասնակցի Ալժիրում կայանալիք ՕՊԵԿ-ի ոչ պաշտոնական խորհրդաժողովին, որը ծրագրված է սեպտեմբերի վերջին: Այս մասին հայտարարել է հենց Զանգանեհը:
Նա նաև հայտնել է, որ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոն մոտ ժամանակներս կայցելի Իրան:
ՕՊԵԿ-ի առաջիկա նիստում կքննարկվի նավթի արդյունահանման մակարդակի սառեցման հարցը: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Իրանը մասնակցելու է Ալժիրում ՕՊԵԿ-ի հանդիպմանը: