YouTube-ում նոր բաժին կհայտնվի՝ Backstage, որում կոնտենտի հեղինակները կկարողանան հրապարակել լուսանկարներ, տեքստային գրառումներ, հարցումներ և այլ նյութեր: Այս մասին հայտնում է VentureBeat-ը՝ հղում անելով աղբյուրին:
Պարբերականի տվյալներով՝ նոր բաժինը կգործարկվի 2016թ. երկրորդ կեսին՝ կայքի վեբ-տարբերակում և բջջային հավելվածում միաժամանակ: Գործարկման ժամանակ Backstage-ը որոշ սահմանափակումներ կունենա, իսկ բաժնին հասանելիություն կստանան միայն հայտնի բլոգերները:
Backstage-ը կլինի կայքի բաժին YouTube-ի մյուս ներդիրներն հավասար, ոչ թե առանձին հարթակ: Օգտատերերը կկարողանան հրապարակել ինչպես արդեն թողարկված հոլովակներ, այնպես էլ այլ տեսանյութեր, որոնք չեն թողարկվել ալիքով: Նրանք նաև կկարողանան շփվել իրենց բաժանորդագիրների հետ և պատասխանել գրառումներին լուսանկարներով, տեսանյութերով և այլ հնարավոր միջոցներով: