«Վալենսիա»-ի հարձակվող Պակո Ալկասերն առաջիկա օրերին կտեղափոխվի «Բարսելոնա»: Նշվում է, որ ակումբներն արդեն համաձայնեցրել են 22-ամյա իսպանացու տրանսֆերը: Կատալոնական ակումբը 30 մլն եվրո կվճարի Ալկասերի տրանսֆերի դիմաց:
Ֆուտբոլիստը 5-ամյա պայմանագիր կստորագրի «կապտանռնագույններ»-ի հետ, որի համաձայն նա տարեկան 2 մլն եվրո կվաստակի:
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Ալկասերն անցկացրել է 34 հանդիպում, դարձել է 13 գոլի և գոլային 6 փոխանցման հեղինակ: