«Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Այդ մասին հայտնում է «քաղաքայիններ»-ի պաշտոնական կայքը:
33-ամյա դարպասապահի հետ 4-ամյա պայմանագիր է ստորագրվել: Տեղեկությունների համաձայն` անգլիացիները 18 մլն եվրո են վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Չիլիացի դարպասապահը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խնդրանքով: Հավելենք, որ Բրավոյին «Բարսելոնա»-ում կփոխարինի Յասպեր Սիլեսենը, ում տեղափոխության մասին արդեն հայտարարվել է պաշտոնապես:
https://twitter.com/ManCity/status/768810361638166528/photo/1?ref_src=twsrc%5Etfw