Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հերքել է տեղեկություններն այն մասին, որ Իկեր Կասիլյասն ապագայում կզբաղեցնի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Մենք պարզապես ընկերներ ենք: Պորտու էի եկել և որոշեցի հանդիպել նաև Իկերի հետ: Հավաքականի մասին անգամ չենք խոսել: Պետք չէ իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել: Ես առանց այդ էլ խնդիրներ ունեմ»,-AS-ը մեջբերում է Լոպետեգիի խոսքերը:
Հավելենք, որ առաջիկա ուրբաթ օրը Լոպետեգին կհրապարակի Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմը` Բելգիայի ընտրանու հետ ընկերական խաղում, որը կայանալու է սեպտեմբերի 1-ին Բրյուսելում: