Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ ներկա դրությամբ գոյություն չունի Իրանից Վրաստան գազի արտահանման որևէ համաձայնագիր:
Իրանցի դեսպանն այդպես է մեկնաբանել իրանական մի շարք ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե պայմանագիր է ստորագրվել Հայաստանի տարածքով Վրաստան իրանական գազի մատակարարումների վերաբերյալ:
Դեսպանի խոսքով՝ ԶԼՄ-ներում տեղ գտած նմանատիպ տեղեկությունները հենված չեն պաշտոնական հայտարարությունների վրա ու արտացոլում են հեղինակների անձնական գաղափարները: