«Շիրակ կենտրոնը» վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով, ուսումնական նոր տարվա շեմին իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ձեռնարկ:
Ծրագրի շրջանակում, Գյումրու և Շիրակի մարզի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին բաժանելու է հագուստ, հիգիենիկ պարագաներ և գրենական պիտույքներ, որպեսզի վերջիններս դրանց բացակայության պատճառով չզրկվեն դպրոց հաճախելու և կրթություն ստանալու պատշաճ հնարավորությունից:
«Շիրակ կենտրոնը» իր խորին երախտագիտությունն է հայտնում գործընկեր կազմակերպություններին և անհատ բարերարներին՝ այս կարևորագույն ձեռնարկին աջակցություն ցուցբերելու համար: Տնակային ավաններում բարեգործական շրջայցերի մասին պարբերաբար կներակայացվեն լուսանկարային ռեպորտաժներ և տեսանյութեր: Դուք նույնպես կարող եք միանալ բարեգործական այս ծրագրին` Նվիրատվություններ կատարելով ստորև նշված հաշվեհամարներից որևէ մեկին.