Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Ռուս-թուրքական փոխգործակցության վտանգը Ղարաբաղյան հակամարտության հարցում

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղղակի ազդեցություն է ունենում սիրիական հակամարտության վրա, ի ցույց դնելով, թե ինչպես են ազդում հակամարտություններում ներգրավված մեծ խաղացողների շահերը ավելի փոքր կողմերի վրա:

Անցած տարվա նոյեմբերի դրությամբ սիրիական հակամարտությունում ներգրավված Թուրքիան ու Ռուսաստանը հանդես էին գալիս հակառակ բևեռներում: Մասնավորապես, Թուրքիան, մաս կազմելով Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիայի, պայքար էր մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, միևնույն ժամանակ, աջակցելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր ուժերին: Բացի սա, Թուրքիան հստակորեն հասկացնում էր, որ թույլ չի տա Սիրիայում քրդական ինքնավարության ձևավորումը: Ռուսաստանը, իր հերթին, ներգրավվելով սիրիական հակամարտությանն անցած տարվա սեպտեմբերից, հայտարարեց «Իսլամական պետության» դեմ պայքարի եւ նախագահ Ասադին ցուցաբերվող աջակցության մասին: Սիրիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի առճակատումը հանգեցրեց 2015 թվականի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցմանը, ինչը կտրուկ սրեց Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները:

Ստեղծված լարվածությունը պահպանվեց 2015-ի նոյեմբերից մինչեւ 2016-ի ամառը, որի ընթացքում կողմերը, մասնավորապես սիրիական հակամարտության «շրջանակներում», հանդես եկան միմյանց քննադատող-դատապարտող հայտարարություններով և միմյանց շահերին հակասող նախագծերով: Այդպիսի նախագծերից էր քրդական ինքնավարության ստեղծումը Սիրիայի հյուսիսում, ինչի հեղինակը, թեև կարելի է ասել, Միացյալ Նահանգներն է, բայց Մոսկվան ակտիվ ջանքեր էր գործադրում այդ հարցում ընթացիկ տարվա սկզբին:

Սակայն, չնայած այս ութ ամիսների ընթացքում թվում էր, թե Թուրքիայի և Ռուսաստանի շահերը Սիրիայում անհամատեղելի են, տեղի ունեցավ իրավիճակի կտրուկ փոփոխություն: Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական ռմբակոծիչը խոցելու համար: Անկարայի այս քայլից հետո սկսվեցին, պատկերավոր ասած, փոխադարձ գրկախառնությունները, որոնց ընթացքում հայտարարվեց նաև Սիրիայի հարցում համագործակցելու պատրաստակամության մասին:

Փաստելով, որ ռուս-թուրքական վերոնշյալ մերձեցումը տեղի էր ունենում Անկարայի եւ Արևմուտքի հարաբերություններում ընդհանուր առմամբ ձևավորվող լարվածության ֆոնին (կապված Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձով, ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրերի կատարման եւ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի հետ), նկատենք, որ Սիրիայի հարցում ռուս-թուրքական մերձեցման ազդեցությունը իսկապես կտրուկ էր:

Ռուս-թուրքական մերձեցման ազդեցությունը առավել ծանր նստեց սիրիական հակամարտության կողմերից մեկի, քրդերի վրա:

Արդեն օգոստոսի 18-ից ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Սիրիայի կառավարական բանակը հակամարտության 5 տարիների մեջ առաջին անգամ սկսել է հարվածներ հասցնել երկրի հյուսիս-արևելյան Հասակա քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ: Սրան զուգահեռ, Թուրքիան ակտիվացրեց ռազմական գործողությունները Սիրիայի հետ սահմանին, հայտարարելով, որ հարվածներ է հասցնում միաժամանակ և քրդերի, և ԻՊ-ի դիրքերին:

Այն, որ Մոսկվայի դաշնակից Բաշար Ասադի զորքերը և Թուրքիայի զինված ուժերը միաժամանակ թիրախավորում են քրդերին, ցույց է տալիս, որ, թերևս, հենց այդպես է աշխատում ռուս-թուրքական համագործակությունը, երբ մոռացվում են նախկինում արված հայտարությունները եւ անտեսվում են առավել փոքր խաղացողների շահերը: Զերծ մնալով Սիրիայում ռուս-թուրքական առանցքի և դրան Իրանի հնարավոր միացման հեռու գնացող նպատակների եւ հնարավորությունների մասին խոսելուց, նշենք միայն, որ Սիրիայի օրինակով կարելի է տեսնել, թե ինչի կարող է հանգեցնել ռուս-թուրքական փոխգործակցությունը, երբ խոսվում է «հակամարտությունների կարգավորման» մասին, այդ թվում, ցավոք, նաև Ղարաբաղյան հակամարտության, քանի որ Ռուսաստանի թեթև ձեռքով Թուրքիան կարող է ներգրավվել նաև այս «կարգավորմանը»:

Մասնավորապես, հենց ռուս-թուրքական մերձեցումից հետո Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի շուրթերից հնչեց հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է քննարկվել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափով: Սրա հետ մեկտեղ, Ռուսաստանը, որը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեմ չէ Թուրքիայի առավել ակտիվ ներգրավվմանը բանակցային գործընթացին: Մասնավորապես, եթե նախկինում Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում և կարգավորման գործընթացում նախաձեռնությունը Մինսկի խմբի համանախագահներինն էր, ապա հիմա Վլադիմիր Պուտինը հայտնում է, որ որպես հակամարտության գարանտ կարող է հանդես գալ Մինսկի խմբի ԱՆԴԱՄ երկրներից որևէ մեկը: Այս ամենը նախադրյալներ է ստեղծում ենթադրելու, որ ռուս-թուրքական գրկախառնությունների եւ «սիրառատ առևտրի» թիրախում կարող է հայտնվել նաեւ Ղարաբաղյան հարցը, և ինչպես Սիրիայում փոխվեցին Անկարայի եւ Մոսկվայի դիրքորոշումները, այդպես էլ նման բան կարող է տեղի ունենալ Ղարաբաղում:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում