Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի ու Türkiyə Petrolleri ընկերության ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Սալիհ Դյունդարի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Աբդուլաևն իրազեկվել է հոկտեմբերին Բաքվում անցկացվելիք Թյուրքական աշխարհի ինժեներների ու ճարտարապետների խորհրդի հերթական համագումարի անցկացման մասին:
Միջոցառումը ստացել է «Մեգա նախագծեր էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում» անվանումը: Ակնկալվում է, որ դրան կմասնակցի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: