Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին ոստիկանական պատը ճեղքելով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի բողոքի քննությունը, բայց դարձյալ հետաձգվել:
Դեռևս օգոստոսի 23-ին Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած նիստում դատավորը մեղադրյալի վերաբերյալ գործի նյութերի առնչությամբ հարցեր էր տվել գործը վարող քննիչին և հսկող դատախազին, և նիստը հետաձգվել էր: