Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը դատապարտել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի իրականացրած «Եփրատի վահան» գործողությունը. «Թուրքիայի վերջին գործողություններն ակնառու ցուցադրում են, որ Սիրիայի հանդեպ նրա ողջ հնգամյա քաղաքականությունը փլուզվել է: Իրավիճակը շտկելու համար նա կտրուկ շրջադարձ է կատարում, սակայն սխալ է նաև նոր քաղաքականությունը, ինչպես որ նախկինը:
Թուրքիան չպետք է ռազմական մեթոդներով միջամտի սիրիական գործերին, նա հատկապես պետք է հրաժարվի Սիրիայում հակաքրդական դիրքորոշման համար: Սխալ են այն հաշվարկները, որ Ջերաբլուսի օկուպացումից հետո Թուրքիան կարող է դե-յուրե ու դե-ֆակտո երկար մնալ Սիրիայում:
Թուրքիան գործնականում պատերազմի մեջ է մտել Սիրիայում, սակայն խորհրդարանը, որը կարող էր վավերացնել նման որոշումները, այժմ արձակուրդում է: Նախագահն ու նրա շրջապատը, չզգալով ժողովրդի կամքի կարիքը, որը դրսևորվում է խորհրդարանի միջոցով, երկիրը ներքաշեցին ռազմական գործողությունների մեջ:
Երկրում խաղաղություն ապահովելու համար պետք է շուտափույթ վերադառնալ քրդական կարգավորման գործընթացին ու հարաբերություններ կառուցել արտերկրում քրդերի ու դեմոկրատական այլ ուժերի հետ»: