Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերն իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մասին:
«Անչելոտին մեզ ազատություն է տալիս: Նա գիտի, որ մեր թիմում շատ են իսկապես բարձրակարգ ֆուտբոլիստները: Անչելոտին վստահում է մեզ: Մենք դա հաշվի ենք առնում և փորձում արդարացնել այդ վստահությունը:
Մարզիչը հանգիստ է, հարգանքով է վերաբերում մեզ: Մենք նույն կերպ պատասխանում ենք նրան: Կարլոն գիտի, թե ինչ մոտեցում է պետք գտնել յուրաքանչյուրիս համար»,- Bild-ը մեջբերում է Նոյերի խոսքերը: