Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի հատուկջոկատայինների հրամանատար, գեներալ Զեքայի Աքսաքալըն ժամանել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ջերաբլուս քաղաք, որտեղ երեկ մեկնարկել է «Եփրատի վահան» ռազմական գործողությունը: Այս մասին թերթին հայտնել են նրա ռազմական աղբյուրները:
Թուրք գեներալը ստուգումներ է անցկացնում Ջերաբլուս քաղաքում և հանդիպում է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի հրամանատարների հետ, որոնց ուժերը թուրքական կողմի աջակցությամբ երեկ ԴԱԻՇ-ից ազատագրել են Ջերաբլուսը: