Եվրահանձնաժողովը խոնարհել է Բրյուսելում իր բոլոր շենքերի վրայի դրոշները՝ ի նշան Իտալիայի հետ համերաշխության երկրաշարժի հետ կապված: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոլակը:
«Այսօր առավոտյան Եվրահանձնաժողովի բոլոր շենքերի վրայի դրոշները խոնարհվել են»,- ասել է նա:
Կենտրոնական Իտալիայում 6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի լույս 24-ի գիշերը: Վերջին տվյալներով՝ աղետը 247 մարդու կյանք է խլել: