Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ-ից պահանջում է տարբերություն չդնել ԴԱԻՇ-ի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) միջև:
Չելիքը խորին ափսոսանք է հայտնել, որ PKK-ն առանց որևէ դժվարության շարունակում է իր գործունությունը ԵՄ երկրներում: Նա ընդգծել է, որ Թուրքիան որևէ տարբերություն չի տեսնում ԴԱԻՇ-ի ու PKK-ի միջև: