Ամերիկացի էկոլոգները հայտնաբերել են ամֆետամինի և կենտրոնական նյարդային համակարգի այլ խթանիչների անոմալ բարձր պարունակություն Բալթիմորի կեղտաջրերում: Ուսումնասիրությունը հրապարակված է Environmental Science & Technology ամսագրում:
Ամֆետամինի և նման միացությունների պարունակությւոնը 4 հատվածներում հասել է 1 միկրոգրամի 1 լիտրում: Այդ պարունակությունը, ինչպես ցույց են տվել գիտնականները, զգալիորեն փոփոխել են տեղի ջրային էկոհամակարգը:
Մասնավորապես, կեղտաջրերում միացության առկայության հետ գիտնականները կապում են հեղուկի մակերևույթին բիոթաղանթի ձևավորման արագության նվազումը: Վերջինը պայմանավորված է կեղտաջրերում ապրող միկրոօրգանիզմների տեսակային կազմի փոփոխությամբ: