Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ օգտագործված Ազգային մշակութային կենտրոնի առջև հավաքված քաղաքացիների հետ զրույցում հայտարարել է, որ այդ հեղաշրջման փորձի հետևանքով զոհվեց 241 և վիրավորվեց 2194 մարդ:
Էրդողանը հիշեցրել է օգոստոսի 20-ին Գազիանթեփում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել է 53 մարդ: Խոսելով Սիրիական հակամարտության հետևանքների մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ այդ հակամարտությունը պատճառ է դարձել 600.000 մարդու մահվան և մեծ թվով փախստականների առաջացման:
«Սիրիացի փախստականներին օգնության ձեռք մեկնեցին միայն Թուրքիան ու մի քանի երկիր: Մենք Սիրիայից ու Իրաքից հյուրընկալեցինք 3 միլիոն մարդու: Մենք մեր դռները չփակեցինք ռմբակոծություններից փախչողների առջև:
ԵՄ-ն խոստացել էր 3 միլիարդ եվրոյով աջակցել մեզ: Իսկ ո՞ւր է գումարը: Չկա: Հետո էլ ասում են, թե Էրդողանը չի լսում մեր խոսքերը: Մենք մեր ուղին շարունակում ենք մեր ունեցածով»,- ասել է նա: