ԱՄՆ-ում երկու տարեկան Էլիս Ջեքսոնը, որը ոգեշնչվել էր հեռուստացույցով լսած Թրամփի հռետորաբանությունից, «մարմնավորել» է Թրամփին։ Տեսագրութունը, որում երեխան արտասանում է հանրապետական թեկնածուի նախընտական կարգախոսները, հրապարակել է New York Post-ը։
Հոլովակում աղջնակը, որի սանրվածքը նման է Թրամփի սանրվածքին, մասնավորապես խոստանում է հաղթել ընտրություններում, պատ կառուցել և ստիպել Մեքսիկային վճարել դրա համար և հաղթել ԴԱԻՇ-ին։ Նա Քլինթոնին «խաբեբա» է անվանել։
«Չզարմանաք, եթե Թրամփը նրան իր ռեֆերենտ ընդունի»,- նշում է պարբերականը։
ԱՄՆ-ում նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։