Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն ուրախ է, որ ընդգրկվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակում:
«Ճիշտ ուղու վրա եմ: Պետք է այսպես շարունակեմ, ջանասիրաբար աշխատեմ և իմ խաղով ուրախացնեմ երկրպագուներիս: Չեմ ցանկանում հոգնեցնել, բայց կարծում եմ, որ ես արժանի էի լինել այս եռյակում: Հիանալի մրցաշրջան եմ անցկացրել ակումբում և հավաքականում:
Եթե ինձ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեն, կնշանակի, որ ես մոտենում եմ իմ նպատակին: Այն է` լինել լավագույնների թվում»,- AS-ը մեջբերում է Գրիզմանի խոսքերը: