Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են փրկարարները 10-ամյա աղջկան հանում փլատակների տակից Իտալիայի կենտրոնում երկրաշարժից հետո: Երեխայի փրկությունը ողջունել են բուռն ծափահարություններով՝ գրում է korrespondent.net-ը:
Նրան հաջողվել է գտնել երկրաշարժից 17 ժամ անց: Աղջիկը ողջ է մնացել, բայց նրա հարազատների ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Կենտրոնական Իտալիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի լույս 24-ի գիշերը: Վերջին տվյալներով՝ աղետը խլել է 247 մարդու կյանք: