Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի հանրահայտ երգիչ ու կոմպոզիտոր Փրինսին պատկանող կալվածքը, որում նրան այս տարվա ապրիլին գտան մահացած վիճակում, զբոսաշրջիկների համար կբացվի հոկտեմբերին: Այս մասին հայտնել է Bremer Trust ընկերությունը, որը երաժշտի մահվանից հետո ժամանակավորապես կառավարում է նրա գույքը:
Խոսքը Paisley Park առանձնատան մասին է, որտեղ ապրել է երգիչը:
Համալիրի տարածքը, որում առկա է նաև ձայնագրման ստուդիա, մոտ 6000 քառակուսի մետր է: Այն գտնվում է երգչի հայրենի Շանհասեն քաղաքում, որը գտնվում է Մինեապոլիսից ոչ հեռու (Մինեապոլիս նահանգ):