Future վերլուծական կենտրոնի հարցման տվյալներով՝ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը թերահավատորեն է վերաբերվում Միավորված Թագավորություն միգրացիայի մակարդակը մինչև 2020թ. տարեկան 100 հազարով կրճատելու Թերեզա Մեյի կառավարության խոստումներին: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Նշվում է, որ հարցվածների 54%-ը կարծում է, որ պահպանողական կառավարությունը չի կարողանա հասնել միգրացիայի կրճատման ավելի վաղ ներկայացված ծրագրերին: 9 հարցվածներից 6-ը հանդես են եկել ցածր որակավորմամբ աշխատողների միգրացիայի դեմ: Միաժամանակ հանրաքվեում ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկածների մոտ կեսը կողմ է օտարերկրացի ուսանողների ներհոսքին Բրիտանիա:
Հարցումն անցկացվել է հունիսի 24-26-ը՝ հանրաքվեի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: