Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության երեկվա նիստում շնորհակալություն է հայտնել Պետական անվտանգության ծառայությանը շատ լուրջ սպառնալիք կանխելու համար:
Կվիրիկաշվիլին մանրամասնել է, որ նկատի ունի «Ռուսաստան-Հայաստան» գազատարի պայթեցման փորձի կանխումը: Կվիրիկաշվիլին անձամբ շնորհակալություն է հայտնել Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմեալուրիին ու նրա թիմին. «Նման մարտահրավերների պայմաններում այդօրինակ լուրջ աշխատանքն անհրաժեշտ է նաև հետագայում, և դա մեր քաղաքացիներին կապահովի հանգիստ քուն»: