Friday, 29 03 2024
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ

Պատասխանատուներին պետք է պատասխանատվության ենթարկել. Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատասխանատվության ենթարկել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կարիքների համար պետական գնման գործընթացում բոլոր պատասխանատուներին, որոնց գործունեության հետևանքով թերացումներ են արձանագրվել:

Կառավարության նիստում Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի ներկայացված նախագծով թույլտվություն խնդրեց նախարարության համար գնման գործընթաց կազամակերպելու համար՝ ավելացնելով, որ 2016 թվականի կարիքները բավարարելու նպատակով գնման գործընթաց իրականացնելու համար պատասխանատու ստորաբաժանումները պետք է 60 աշխատանքային օրվա ընթացքում կազմեին և հաստատեին գնման հայտ։ Սակայն նախարարության կողմից իրականացվելիք որոշ ծրագրերի մասով, մասնավորապես՝ ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում, «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում», «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում», «Հայաստանի Հանրապետություն մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու մասին» ծրագրերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մասով հնարավոր չի եղել պահպանել որոշման պահանջը:

Նշված որոշման պահանջի չպահպանման համար հիմք է հանդիսացել ծրագրերում ներգրավված մասնակիցների որակավորման չափանիշների մասով պահանջվող փաստաթղթերի և տեխնիկական միջոցների անկոպլեկտայնությունը, առանց որի հնարավոր չէր տեխնիկական բնութագրերում ներառել մատուցվող ծառայությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ: Փոխնախարարի խոսքով՝ նախարարության կողմից առ այսօր նման իրավիճակ չէր ստեղծվել, և այդ ծրագրերի իրականացումն ունի խիստ կարևոր նշանակություն նախարարության բնականոն գործունեության ապահովման համար:

«Կարծում եմ, որ այստեղ նախարարությունը բացթողում ունի, պետք է լուրջ զբաղվեք և մրցութային ժամկետները չխախտեք: Հիմա մենք նախադեպը չունեցող որոշում ենք կայացնում, հաջորդ անգամ չի լինելու նման որոշում: Պատասխանատուներին պետք է պատասխանատվության ենթարկեք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում